Գերմանիայում Կիևի հետագա գործողությունների երեք հնարավոր սցենար են կանխատեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Bild հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհայմերն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի ղեկավարության հետ, եւ նախանշել է Ուկրաինայի հետագա գործողությունների երեք հնարավոր սցենար, հաղորդում է Bild-ի մամուլի ծառայությունը։

Ռոնցհայմերի կարծիքով՝ Ուկրաինան կարող է շարունակել պայքարը Ռուսաստանի հետ: Նա պնդում է, որ ներկայումս Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում տեղի տալ ճնշումներին և ծրագրում են հետագա հարձակումը:

Լրագրողը կարծում է, որ եթե Ուկրաինայի Զինված ուժերին այս տարի չհաջողվի բեկում մտցնել, ապա 2024 թվականի գարնանը նրանք նոր հակահարձակման կանցնեն։
«Կիևի համար մեկ այլ սցենար կարող է լինել պայքարը շարունակելը՝ բանակցությունների միաժամանակյա մեկնարկով»,-ասել է Ռոնցհայմերը։




Լրահոս