ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում։
«Չնախատեսված կանգ առա Եղիպատրուշ գյուղի Մայլեռ լեռնադահուկային ավանում, որտեղ արդեն 28 կմ դահուկային ուղի կա և Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում»,-գրել է Քերոբյանը։