Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 00:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 21 տարեկան տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը:
Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն ու պարկուճները:
Ըստ ուղեկցողների հայտարարության` տղամարդը վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հարակից տարածքում` որսի ժամանակ:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: