ՄԱՖԻԱՆ ԱՅՍ ԳԻՇԵՐ ՎՐԻՊԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու Կարեն Կարապետյանների, Ալիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի անակնկալ հրաժարականներից եւ պաշտոնանկություններից հետո քաղաքական կուլիսներում տարաբնույթ անեկդոտներ են շրջանառվում: Պահպանելով հումորի չափաբաժինը` ավելացնենք, որ երեկ գիշեր «մաֆիան անցավ» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ՏԿՆ Արմեն Գեւորգյանի, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի կողքով ու հեռացավ: Բոլորը փակեցին աչքերը: Առավոտ: «Շնորհավորում եմ բոլորիդ, մաֆիան վրիպել է»,-ազդարարում է «Ժողովուրդ»-ը` հայտնելով, որ անցած գիշեր որեւէ պաշտոնանկություն չի եղել: Հումորից դուրս ավելացնենք, որ պաշտոնանկությունների շղթան, որ ապագայում եւս շարունակվելու է, «դոզավորված» բնույթ կկրի: Այսինքն` մի օր այս մեկի պաշտոնանկությունը կամ հրաժարականը, մյուս օրը` մյուսի, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի:




Լրահոս