Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ պայմանավորվել է F-16-ների քանակի շուրջ, որոնք կփոխանցվեն Կիևին։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
«42 ինքնաթիռ։ Եվ սա դեռ սկիզբն է»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ կործանիչները կփոխանցվեն օդաչուների և ինժեներների վերապատրաստումից հետո։