Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայում վտանգի մակարդակը հասցրել է «նարնջագույնի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայում վտանգի մակարդակը հասցրել է «նարնջագույնի», հաղորդում է MK․ru–ն։

Այս նախազգուշացումը ուժի մեջ է կիրակի 18:00-ից մինչև երկուշաբթի 18:00: Հայտարարված վտանգի մակարդակը ցույց է տալիս եղանակային պայմանների հետևանքով բնական աղետների և վնասներ հասցնելու հավանականության մասին։

Այս կապակցությամբ իշխանությունները Մոսկվայի բնակիչներին խնդրում են զգույշ լինել՝ անձրևից չթաքնվել ծառերի տակ և մեքենաները չկայանել դրանց կողքին։




Լրահոս