Ի՞նչ քֆուր են ուտում կուսակցություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ տարբեր կազմակերպություններ իրենց հանրային գործունության ընթացքում ձեռք են բերում խիստ որոշակի գործելաոճ, հետևաբար դրանք հակիրճ բնութագրող համապատասխան դարձվածքները դառնում են թևավոր խոսքեր: 

Ստորև կներկայացնեմ կազմակերպությունների մեջ ինչպես են փորձում դիմացինին համոզել, թե իրենք ուղղակի չեն ստում… կամ ժողովրդական լեզվով ասած քֆուր են ուտում…

 ՀՀԿ – Վերջին ցողունված բոլշևիկը լինեմ, թե սուտ եմ ասում…

 ԲՀԿ – Թե սուտ եմ ասում, թող իմ խոսքը գործ չդառա…

 ՀՅԴ – Թե սուտ եմ ասում համ ազատ լինեմ համ էլ մեռած…

 Ժառանգություն – Եթե սուդ եմ ասում, թող բադասխան տալուց լեզուս բաբանձուի…

 Վարչապետի անձնական օգտագործման հնչակյան-հայնյուզական «կուսակցություն».

Թե սուտ եմ ասում, թող սրանից հետո չարժանանամ վարչապետի կեղտոտ ներքնաշորերը ծամելուն… Եթե դա չի համոզում, ապա ավելացնում են` վարչապետի ցողունիկը չլինեմ, թե սուտ եմ ասում…

 Վարչապետի անձնական օգտագործման հակոբավետիքյանական «ռամկավար» կուսակցություն.

ՀՌԱԿ չլինեմ ԲՌԱԿ լինեմ, թե սուտ եմ ասում…

 «Ազգային Համաձայնություն» կուսակցություն (սիմվոլն է հայկական նուռը)

Ճաքած նուռ լինեմ, թե սուտ եմ ասում…

 «Նոր Ժամանակներ» կուսակցություն.

Թե սուտ եմ ասում, թող Փարաքարի շլանգբաումը բացվի ու չփակվի…

 Մնացած կուսակցություններին էլ դուք գրեք…

Հ.Գ. Արա… քիչ էր մնացել մոռանայի…

ՀՀ Արտգործնախարարություն, շատ դիվանագիտորեն.

Թե սուտ եմ ասում Շավարշ Քոչարյան լինեմ… Իսկ եթե դա չի համոզում, ապա ավելացնում են` Թե սուտ եմ ասում նալբանդ` ձի շոյող լինեմ…

 ՀՀ Սփյուռքի նախարարություն.

Թընդանուշ ըլլամ, թե սուդ կսեմ…




Լրահոս