Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր:
Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ:
Փոխարինվել են 59 փայտակոճեր: