
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և, ըստ ժամանակացույցի, Կապանից մեկնել Երևան։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։