Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը դեռևս գտնվում է ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում՝ ՁՎՊ ։ Օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց, սակայն նրան դեռ Աբովյան ՔԿՀ չեն տեղափոխել, քանի որ կնոջ մասնակցությամբ քննչական գործողությունները շարունակվում են։
Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան