Դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառած տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին:

Օգոստոսի 19-ին Ծովինար գյուղի 27-ամյա բնակչուհին հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին և հաղորդում տվել, որ 2021 թ. մայիսին հայրն իրեն ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել:

Նա նաև հայտնել է, որ հոր արարքի պատճառով իրեն շատ նվաստացած է զգացել, հոգեպես ճնշված և ընկճված:

50-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 




Լրահոս