Խանաղյանը կարծես մեծ եղբայրս լինի. NARAR-ը` SEVAK-հետ զուգերգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը՝ Sevak-ը հանդես եկավ հերթական դուետ կատարմամբ Narar-ի հետ: Թե ով էր NARAR-ը անհայտ էր, բայց զուգերգը սիրվեց շատերի կողմից: «Փնտրում եմ քեզ» («Ищу тебя») ահա այսպես է կոչվում երգը, որի գաղափարը ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջացել է հենց NARAR-ի մոտ:

NARAR-ը կամ Նարեկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ երգի հեղինակը հենց ինքն է. «Երգը գրելուց հետո ընկերոջս՝ ներկայումս պրոդյուսերիս՝ Գևորգի միջոցով կապ հաստատեցինք Սևակի հետ, նրան ուղարկեցինք երգի դեմո տարբերակը: Սևակի ձայնին ու ոճին կարծում էինք շատ կսազի»:

Նարեկի խոսքով` Սևակը միանգամից հավանել է երգը, ապա պայմանավորվել են ձայնագրել. «Այս երգը բացի հանդիսատեսի լավ արձագանքից ինձ մեկ ուրիշ կարևոր բան էլ է տվել՝ Սևակին: Խանաղյանը կարծես մեծ եղբայրս լինի այսօր»,-պատմում է Նարեկը:

ArmLur.am-ի հետ զրույցում NARAR-ը խոսելով հետագա հավանական զուգերգների մասին նախընտրում է անակնկալ անել հանդիսատեսին, սակայն խոստանում է, որ մինչև այս տարվա վերջ կթողարկի ալբոմ, դե իսկ սեպտեմբերին էլ հանդես կգա սոլո կատարմամբ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս