Վախենում եմ չվախեցողներից. Վ.Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես վախենում եմ չվախեցողներից» … կասեր Վազգեն Սարգսյանը: Ցավոք գիտեր ինչ բան է չվախեցող տեսակը, բայց երբեք մտքի ծայրով չանցկացրեց, որ կգա մի օր, ու հենց այդ չվախեցող տեսակը <<կհաղթի>>… Ինչևէ, խոսքս չերկարացնելով ասեմ, որ այսօր Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանի շիրիմին ներկա չի եղել Սերժ Սարգսյանը, մինչդեռ իր անունով ծաղկեպսակ է եղել: Միգուցե ամոթից չի գնացել, ինչ ասեր, ասեր ՝ տեսնում ես ինչ <<թափով առաջ ենք գնում>>, թե՞… դե Սերժ Սարգսյանը մոլերի ու կազինոների սիրահար է և ո՞վ է ասել, որ Եռաբլուր գնալը պատիվ է… պատիվ է, որ մոլերի ու կազինոների բացմանը ներկայանալ, կամ ասենք, երբ Գառնու տաճարում սրճարան բացվի (ոչ բարով) Սերժ Սարգսյանը կգնա, որ կարմիր ժապավենը կտրի… մի խոսքով ամոթ է, բայց դե ամոթն ումն ես ասում… Ձեր նախագահին ասեք, որ մոտ օրերս Լֆիկը սգո արարողությունների սրահներ է բացելու, դե նա, այնքան է սիրում Սերժին, որ ով գիտի սգո արարողությունների համար նախատեսված սրահների անունը մեկ էլ տեսար դրեց՝ Սերժ… չի բացառվում, բայց դե Սերժ էլ չդնի, միևնույն է՝ Սերժը գնալու է բացմանը…




Լրահոս