Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման անցկացումն այժմ քիչ հավանական է համարվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի իր աղբյուրը։ Աղբյուրն ավելի հավանական է համարել, որ Էրդողանը գա Ռուսաստան, եթե նման այցի առիթ լինի, սակայն այս պահին այդ մասին միայն խոսակցություններ են առկա։
Հիշեցնենք, որ թուրքական A Нaber հեռուստաալիքը հայտարարել էր, թե Էրդողանի և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին։