
Գեղարքունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած Վերին Շորժա գյուղը հայտնվել է թշնամու թիրախում. քաղաքացիներն այնտեղ ապրում են հակառակորդի ամենօրյա կրակոցների տակ:
ՀՀ ՊՆ-ն այսօր ևս հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան