ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ կառավարության ներսում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներով չի շփվում շատ նախարարների հետ, չի զանգահարում, չի հետաքրքրվում նրանց աշխատանքով: Նրա հետաքրքրության տիրույթում միայն իր սիրելի նախարարներն են` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս 4 նախարարից բացի, մնացած բոլոր նախարարները, անկախ կուսակցական պատկանելությունից, Տիգրան Սարգսյանի կողմից մնում են աննկատ: Ու նրանց ոլորտում գրանցված ձախողումներն ու հաջողությունները կարծես թե չեն հետաքրքրում կառավարության ղեկավարին:




Լրահոս