Օգոստոսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 706 դեպք, որից 346-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 254, փլուզման, պայթյունի՝ 2-ական, քարաթափման, սողանքի, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ջրահեղձման, բնական հրդեհի, անասնահամաճարակի՝ 1-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, ուժեղ քամու՝ 3, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 39, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 35 և 44 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 116, զոհվել՝ 26 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 21 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: