ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 19-ին, ժամը 21.00-ին, Արտաշավան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 39-ամյա Լյուդվիգ Ս.-ն, որը հուլիսի 21-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր որպես դատապարտյալ:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին: