ՖՈՏՈ. Ծանոթացեք վերջին սերնդի Škoda Kodiaq

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Škoda Kodiaq-ի նոր սերունդը ներկայացվել է տպավորիչ կամուֆլյաժով: Դիտեք տեսանյութը և իմացեք ավելին նոր մոդելի մասին:

Kodiaq-ի երկրորդ սերունդը այս տարվա աշնանը պատրաստվում է իր համաշխարհային պրեմիերային: Մեքենան նախագծված է իր չափազանց հաջողված նախորդ մոդելի վրա (վաճառքը կազմել ավելի քան 790,000 միավոր)՝ միաժամանակ կատարելագործվելո կողային և դիմային հատվածներում:

Škoda Kodiaq-ի նոր սերունդը ներկայացվել է տպավորիչ կամուֆլյաժով: Դիտեք տեսանյութը և իմացեք ավելին նոր մոդելի մասին:

Kodiaq-ի երկրորդ սերունդը այս տարվա աշնանը պատրաստվում է իր համաշխարհային պրեմիերային: Մեքենան նախագծված է իր չափազանց հաջողված նախորդ մոդելի վրա (վաճառքը կազմել ավելի քան 790,000 միավոր)՝ միաժամանակ կատարելագործվելո կողային և դիմային հատվածներում:.

Հստակ կարելի է նշել, որ այս սերունդը ունի ավելի տպավորիչ դիզայն, որը ուժերի և զգացմունքների արդյունավետ հավասարակշռություն է: Նոր Kodiaq-ը մի փոքր ավելի մեծ է, քան իր նախորդը, հիմնականում երկարությամբ, ինտերիերը նույնպես ավելի ընդարձակ է: Ուղևորները կարող են ակնկալել ավելի շատ տարածություն ոտքերի հատվածում և գլխավերևում: Նոր Kodiaq-ը կրկին հասանելի կլինի նաև յոթ տեղանոց տարբերակով:
Ուղեբեռի տարածքը կլինի ավելի քան առատաձեռն՝ 75 լիտրով ավելի մեծ, քան իր նախորդինը: Նոր ընդարձակ սրահը Kodiaq-ին կդարձնի իր դասի առաջատարներից մեկը:

Նաև կարելի է մատնանշել մեքենայի ինտերիերի որոշ փոփոխություններ, որտեղ մենք կգտնենք նոր դիզայն, նոր նյութեր և որոշ նոր կառավարման համակարգեր, որոնք համատեղված են հպման զգայուն տարրերով: Մեկ այլ նոր առանձնահատկություն կլինի փոխանցման տուփի ավտոմատ փոխարկիչը ղեկի սյունի վրա:
Ե՛վ վարորդները, և՛ ուղևորները կարող են ակնկալել իսկապես հաճելի երթևեկություն, որը կապահովեն 110 կՎտ -ից մինչև 150 կՎտ հզորությամբ ուժային շարժիչները: Նոր Kodiaq-ը հասանելի կլինի երկու TSI բենզինային շարժիչներով և երկու TDI դիզելային շարժիչներով: Բացի այդ, կհայտնվի Kodiaq iV plug-in հիբրիդային տարբերակը, որն ունի բացառապես էլեկտրականությամբ վարման հեռավորություն 100 կիլոմետր մեկ լիցքավորմամբ: Եվ ավելորդ է նշելլ, որ Kodiaq-ը հանդես կգա նաև լիաքարշակ տարբերակով:

 




Լրահոս