ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն, վերջերս հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի հետ: Ճի՞շտ են այս տեղեկությունները, եթե այո՛, ապա ի՞նչ նպատակով է կայացել հանդիպումը, եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ի այս հարցերին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. «ՀՀ եւ ՌԴ հատուկ ռազմավարական հարաբերությունները բնական են, ուստի բնական է նաեւ, որ մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները մշտական կապ են պահպանում, եւ տարաբնույթ հարցերի քննարկումներն էլ կրում են պարբերական բնույթ: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա նման հանդիպում չի եղել»:




Լրահոս