Արցախի գոյությունը կախված է ընտրված իշխանության լինելուց, հասկացեք. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը գրառում է կատարել.

《Չէի ուզում անդրադառնալ վերջին օրերին Արցախում տեղի ունեցած որոշ ներքաղաքական տատանումների վրա, բայց հայաստանյան լրատվամիջոցներով թափ հավաքող տարատեսակ «տեսակետների» ակտիվ շրջանառությունը ստիպեց մեկ երկու խոսքով անդրադառնալ ներարցախյսն զարգացումներին։
Նախ չի սազում երբ տղամարդիկ ովքեր ինչ որ բան են խոսում ,հետո փակ զրույցը, ըստ ճաշակի կամ որոշ քամիների ուղղությամբ պայմանավորված, դնում տիրաժավերում են։

Արցախում խնդիրները այնքան բարդ են ,որ նույնիսկ աշխարհի լավագույն նեյրովիրաբուժները կդժվարանան с ходу միջամտություն անեն, ուր մնաց «բանդանան կապած » լապատկա քլունգով ու անծայրածիր փառատենչությամբ տառապող մի հասարակական գործիչ փորձի իր խելքին համահունչ քիթը խոթի նշված խնդրի մեջ։

Արցախի գոյությունը ՝անկախ մեր վերաբերմունքից անձերի նկատմամբ, ուղիղ կապված է ուղիղ քվեարկությամբ մանդատ ստացած իշխանության գոյության հետ։
Այլ խնդիր է իշխանության որակը, բայց դա էլ ուղիղ կապված է քվեն տված ժողովրդի պահանջատիրությունից, ոչ թե որոշ անձանց վա բանկ գնալու մարտավարությունից։
Եվ մի վերջին դիտարկում էլ, եթե ընդունվում են խաղի կանոններ ու քննարկման է դրվում դրանց կատարել չկատարելը, դա նշանակում է որ էստեղ գործ ունենք ոչ թե պետականության ու սահմանադրության հետ, այլ ինչ աջաբսանդալ իրողության հետ։

Կա օրենք որը պահանջում է թե պարտականություն , և թե իրավունք, իսկ թե բլոտի սեղանի շուրջ ով ինչ է խոսել կամ մտորել դա ինձ և իմ նմաններին բացարձակ չի հուզում՝ հետևաբար ճամարտակել հուզախառն առոգանությամբ ու փորձել մեր վզին փաթաթել սեփական պատկերացումները՝ չի ստացվելու պարոնայք «փորձանքներ»》։




Լրահոս