
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական գործողություններին, կհանդիպի օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների խորը և կայուն հանձնառությունը երկրից դուրս ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանը և դեպի ԱՄՆ օրինական ճանապարհորդությունների դյուրացմանը: