ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկոյան ուժգին քամուց տապալվել է, այս պահի տվյալներով, շուրջ 50 ծառ, հիմնականում՝ թեղի եւ բարդի։

 

 

 

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ կրթության չափանիշը:

Արտակ Տոնոյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար պաշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Արա Մնացականյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները:

 

ՀՀ ՄՍԾ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ՝ գումարվում, ընդ որում՝ յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

 




Լրահոս