Լուսանկարը՝ համացանցից
ՊԵԿ արեւելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձեւակերպված ապրանքներ: Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորաբար՝ 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:
ՎԻԶԱ
ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանությունից ստացած Շենգենյան վիզայով այցելել նաեւ շենգենյան այլ պետություններ:
Վան Դավթյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛. հենց սա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի վավերականության ժամկետում այցելել շենգենյան ցանկացած երկիր: Բայց այցելության հիմնական նպատակակետը (ամենաերկար կացությունը) պետք է լինի այն երկրում, որի դեսպանությունից Դուք վիզան ստացել եք:
ԳԴՀ դեսպանություն Երեւանում
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նկատի ունենալ, որ միայն վիզա ունենալը ինքնաբերաբար մուտքի իրավունք չի տալիս, եւ որ վիզա ունեցող անձը սահմանին պետք է փաստաթղթերով հավաստի, որ բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 6-րդ հոդվածով նախատեսված մուտքի նախապայմանները:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ո՞վ կարող է դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Նարինե Հախվերդյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից, այդ թվում նաեւ՝
- փախստականները, կանայք, երեխաները,
2.ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք,
- զինապարտները, զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք,
- իրավաբանական անձինք,
- խնամակալության եւ հոգաբարձության մարմինները,
6.պաշտոնատար անձինք, միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:
ՀՀ ՄԻՊ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները: