ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները կազմել ու Սերժ Սարգսյանի աշխատասեղանին են դրել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող 75 էջից բաղկացած մի թղթապանակ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ թղթապանակում Խաչատրյանին վերաբերող կոմպրոմատների մի հսկա փաթեթ է, որը հավանաբար կարագացնի նրա հրաժարականը: Այս շաբաթ, ի թիվս այլ պաշտոնյաների, սկսել են շրջանառվել նաեւ ՊԵԿ ղեկավարի հրաժարականի մասին լուրեր: Սակայն երեկ ՊԵԿ-ը տարածել է հատուկ հաղորդագրություն՝ հերքելով այդ լուրերը: Ուշագրավն այն է, որ Գ.Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը նախօրեին հերքել էր նաեւ Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Ա.Արզումանյանը: Սակայն, դատելով ՊԵԿ պարզաբանումից, իրենք բավարար չեն համարել նախագահականի հերքումն ու մեկ օր անց արդեն իրենց սեփական հաղորդագրությունն են տարածել:




Լրահոս