Արյունահեղություն կլինի. Գյումրիի վթարից կյանքից զրկված Հելենի քեռին կոչով դիմում է Արցախի իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի վթարից կյանքից զրկված Հելենի քեռին՝ Ազատամարտիկ Արցախի մարտական խաչի շքանշանակիր Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանը, ArmLur.am-ի միջոցով կոչով դիմում է Արցախի իշխանություններին։

«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ Հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին Պետնախարար Գուրգեն Ներսիսյանիn։ Արդեն 8-րդ օրն է Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում և այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երևանում, Արցախում ու Կարմիր խաչի գրասենյակի մոտ։ Սակայն ոչ միայն չի ստացվում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում են ,թե ուրբաթ կլինի, թե երեքշաբթի։ Արդյունքում, դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից և կատարող, առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։

Արցախի իշխանություններ, կոչ եմ անում և պահանջում, որ անհապաղ , ոչ ուշ քան այսօր կամ վաղը փակել և վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել և չի կատարում ժնևյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը՝ ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների և անվտանգության մարմինների թելադրանքը և օրակարգով Արցախի ինտեգրմանը և թուրքացմանը հիմնականում առողջ մարդկանց կեղծ փաստաթղթերով Արցախից տարհանելով և Գորիսի Արցախ քաղցրավենիք և պիցցա առաքելով։

Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է և շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլ հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։ ՀԵՏԱԳԱ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՉՍ ԴԻՏԵՔ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ և ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ կատարել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործնեությունը և հանցագործությունները կանխելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ճանապարհին 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի զոհերից 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել: Հելենը Մարտունու շրջանի Ճարտար համայնքից էր:

Քնար Մանուկյան




Լրահոս