Sun girl in the night․ ՔՊ-ական պատգամավորի նոր լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sun girl in the night… ․ ահա այսպես է սոցիալական ցանցի իր էջում վերնագրել վերջին հրապարակումներից մեկն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:

Թե խոսքն ինչ հրապարակման մասին է, ենթադրել անգամ չէր կարելի: Իշխող կուսակցության հիմնադիր-անդամներից ևս մեկն առանձնանում է իր յուօրինակ վարքով:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի նախկին բուժքույր Հունանյանը կերպարանափոխվել է՝ ընդունելով հավանաբար հնդիկ կնոջ կերպար եւ իր աշխատանքային առօրյայից կտրվում է Coba Yerevan թանկարժեք ակումբում:

Հիշեցնենք, որ այն նույն Հռիփսիմե Հունանյանն է այս նկարում, որը ժամանակին հայրենիքի վերակենդանացման համար ցանկացել էր «խելամիտ մեդիա», լրագրողների այն հարցին էլ թե առաջին հերթին մեդիա՞ն է խանգարում հայրենիքի վերակենդանացմանը, պատասխանել էր, որ այո՛, քանի որ մեդիան տեռոր է:

Հետաքրքիր է՝ իշխանական վերնախավն ուրիշ ոչինչ չի՞ համարում «տեռոր» Հայաստանի համար:

Մ․Ղ․




Լրահոս