Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Դրանք ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կործանվել Բրյանսկի մարզի տարածքում։ Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք», – նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Միջադեպից հետո «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի ընդունումը և մեկնումը։ Սակայն ավելի ուշ օդանավակայնները վերսկսել են աշխատանքը, սակայն թռիչքների ժանանակավոր դադարեցման ընթացքում մեկ տասնյակից ավելի չվերթեր են հետաձգվել։