Ովքեր են «Սուրմալու»-ի գործով մեղադրյալները․ այն դատարան է ուղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործը ուղարկվել է դատարան։ Այս գործով մեղադրյալներն են տարածք վարձակալածներից Վահագն Հովհաննիսյանը, և նրա ընկերներ Գարիկ Վարդանյանն ու Մհեր Մարգարյանը։

Ըստ datalex.am կայքի, «Վահագն Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առևտրի իրականացման վայրի առևտրի օբյեկտների, վաճառատեղերի և պահեստների տրամադրման» պայմանագրով Առևտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը և նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև առաջացել է այլ ծանր հետևանքներ, այն է՝ փլուզվել են Առևտրի կենտրոնի չորս հարկանի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են Առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքները, բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ թեթև, միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ծխահարվել են մի շարք անձինք, որոշ դեպքերում ամբողջությամբ այրվել և շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց պատճառվել է ընդհանուր 3.579.230.495 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս»:

«Գարիկ Արկադյայի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ»:

«Մհեր Վարուժանի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Գևորգի Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ»:

ArmLur.am-ը դեռ օգոստոսի 11-ին գրել էր, որ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ հայտարարեց «Սուրմալուի» պայթյունի գործով։ Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։




Լրահոս