42–ամյա տղամարդը 17–ամյա տղայի ձեռքից դանակը խլել և խփել է նրա որովայնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան եւ Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել էր 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, նա էլ դանակը խլել եւ խփել էր պատանու որովայնին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ պատանուն պատճառվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք:

Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:




Լրահոս