Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով ազատազրկված անձանց կողմից արգելված իրերով թաքստոցների հայտնաբերման աշխատանքները, օգոստոսի 21-ին խուզարկություններ են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներում:
Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և լիցքավորման սարք:
Հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Է. Ղ.-ն հայտարարել է, որ նշված արգելված իրերն իրեն չեն պատկանում, և տեղյակ չի եղել դրանցից, իսկ այլ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Հ.-ն խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն, և դրանք նա է պահել թաքստոցում Է. Ղ.-ի բացակայության ընթացքում:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: