
Այսուհետև Google play հավելվածների առցանց շուկայում հասանելի է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «Police of RA» հավելվածը, որն անվճար կարող են ներբեռնել «Android» համակարգից օգտվողները: Ծառայությունը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով առցանց հետևել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, youtube-յան, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերի թարմացումներին: Հավելվածը ներառում է նաև ոստիկանության ստորաբաժանումների հասցեները` Google-ի արբանյակային քարտեզի նշումով, «Թեժ գծի» հեռախոսահամարները, բաղկացած է «Ուղիղ միացում», Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների և «Առցանց հարցում» համակարգից և այլ կարևոր բաժիններից: Մի խոսքով` ՀՀ ոստիկանության ամբողջ կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում:
Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև «IOS» համակարգից օգտվողների համար ` տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: