Ծառուկյանը ոգևորվել է Իվանիշվիլու հետ համեմատությունից.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`

Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության` ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները` ասելով.«Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,- ասաց նա` նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ: Հետաքրքիր է` ԲՀԿ-ն ի՞նչ արտահերթ զարգացումների է պատրաստվում. արդյոք Ծառուկյանը ոգևորվել է Իվանիշվիլու հետ համեմատությունից և հեղափոխական նկրտումներ է ցուցաբերում:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

 




Լրահոս