ՎԱՏ ՄԻՍՏԻԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009 թվականի սեպտեմբերի 29-ին` Հովիկ Աբրահամյանի ընտրության օրը, իր ելույթում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել էր վիճակագրություն, որ 90 թվականից ի վեր (հիմա նաեւ` 2011-ը ներառյալ) ԱԺ որեւէ նախագահ չի պաշտոնավարել իր լիազորությունների ամբողջ ժամկետում. Լեւոն Տեր-Պետրոսյան (1991-ին դարձել է ՀՀ նախագահ), Բաբկեն Արարքցյան, Խոսրով Հարությունյան (վաղաժամ հրաժարականներ), Կարեն Դեմիրճյան (սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին), Արմեն Խաչատրյան (պաշտոնավարել է Կ.Դեմիրճյանի զոհվելուց հետո` կեսից), Արթուր Բաղդասարյան, Տիգրան Թորոսյան եւ Հովիկ Աբրահամյան (վաղաժամ հրաժարականներ): Նույնը վերաբերում է նաեւ խորհրդային տարիներին կոմկուսի քարտուղարների պաշտոնավարումներին: Այն ժամանակ պատգամավորն այս օրինաչափությունը որակել էր որպես խորհրդանշական կամ միստիկական` նշելով. «Ե՛ւ այս շենքը, ե՛ւ այս աթոռը որոշակի միստիկա ունեն եւ որոշակի հետաքրքրություն: Ցավոք սրտի, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը, հարգելի՛ գործընկերներ, ես չէի ուզենա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցե՛ք, որ չարի եւ բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել:




Լրահոս