Գուցե չի՞ ստուգվում.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`

Այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս Թուրքիայից մեր հանրապետություն է ներկրվել 34 տոննա 399 հազար կգ լոլիկ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցրեցին, որ այն պարտադիր ենթարկվում է լաբորատոր փորձաքննության: «Քանի որ Թուրքիան Հայաստանի համար համարվում է բարձր ռիսկային երկիր, այդ պատճառով վերահսկողությունը մեծ է»,- հայտնեց ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը: Մինչդեռ Հայաստանի ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներն արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնում են, որ դրսից ներկրված լոլիկի պատճառով իրենք չեն կարողանում վաճառել իրենց արտադրած տեղական լոլիկը: Արդյունքում`մեծ վնասներ են կրում և խոշոր չափի վարկեր են կուտակում: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից ներկրված 24.2 տոննա լոլիկը սահմանից հետ էր ուղարկել, քանի որ խմբաքանակում հայտնաբերվել էր արևմտյան ծաղկային (կալիֆոռնիական) «թրիպս»  տեսակի հիվանդություն: Իսկ ՍԱՊԾ տնօրեն, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագյուլյանը հետաքրքիր զուգադիպությամբ դեռ ոչինչ չի հայտնաբերել:




Լրահոս