Հունաստանում անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլե։ Հրշեջ ծառայության փոխխոսնակ Իոանիս Արտոպիոսը նշել է, որ հավանաբար անօրինական ներգաղթյալներ են եղել։

Ալեքսանդրապոլիսի տարածքում ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում շաբաթ օրվանից, և հրդեհը հնարավոր չի եղել հսկողության տակ առնել։

Երկու օր առաջ էլ Հունաստանում անտառային հրդեհի հետևանքով տարեց հովիվ էր զոհվել։




Լրահոս