«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` սակագների ձևավորման մեխանիզմներն ուսումնասիրող խմբի նիստը: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, խմբի անդամները քննարկել են կազմակերպչական խնդիրներ`մասնավորապես, թե ինչից սկսեն իրենց աշխատանքը և ինչպես առաջ շարժվեն: Ուշագրավն այն է, որ սակագնի ձևավորման մեխանիզմներն ուսումնասիրող խմբում ընդգրկված են հանձնաժողովի 10 անդամներից 4-ը` ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանը: Սա, թերևս, պատահական չէ. փաստորեն, հանձնաժողովում 4 ՀՀԿ-ականներից երկուսը նախընտրել են հենց այս աշխատանքային խումբը: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ականներին ևս շատ է հետաքրքրել այս հարցը, կամ էլ` նրանք այստեղ են` կարևոր բացահայտումները «տորպեդահարելու» և դրանց վրա արգելք դնելու համար: Մանավանդ որ, տվյալ դեպքում ոչ թե սովորական ՀՀԿ-ականներ են, այլ` ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավարներ:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում