ԱՄՆ-ում շունը կերել է տիրուհու անձնագիրն ու խաթարել նրա հարսանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոստոնի բնակչուհու սիրելի շունը խաթարել է իր տիրուհու հարսանեկան արարողությունը: Նա կերել է իր տիրուհու անձնագիրը, գրում է “Рамблер”-ը:

Փեսացուն Դոնատոն է, իսկ հարսնացուն՝ Մահգդան: Նրանք պատրաստվում էին հարսանեկան արարողությունն իրականացնել Իտալիայում՝ օգոստոսի 31-ին: Սակայն մինչ հարսնացուն իր ապագա ամուսնու հետ փաստաթղթեր էր կարգավորում քաղաքապետարանում, շունն անձնագիր էր ուտում:

«Մեր շունը որոշել է, որ չի ցանկանում, որ մենք մեկնենք ու ամուսնանանք»,- մտածել է փեսացուն: Սակայն տղամարդը որոշել է չհանձնվել և դիմել է՝ անձնագրի վերականգնման համար:

 




Լրահոս