ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին Պարոնյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 32-ամյա Արման Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: