Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 աաջնության Gi մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձևում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ի դեպ, Սպարտակ Միքայելյանը դարձել է հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին ոսկե մեդալակիրն աշխարհի առաջնությունում: