Խոյ. Այսօր Ձեզ համար դժվար կլինի համոզել մարդկանց Ձեր ճշմարտացիության մեջ: Նույնիսկ չարժե փորձել նրանց համոզել, պարզապես վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում. այն, որ դուք ճիշտ էիք, կընդունեն հետո:
Ցուլ. Այսօր Դուք այնքան էներգիայով լի եք գործելու, որ զարմացնելու եք Ձեզ ճանաչող մարդկանց: Նրանց հիացմունքն իր հերթին Ձեր ակտվիությունն ավելի կխրախուսի: Ուշադիր հետևեք առողջությանը:
Երկվորյակներ. Ցանկացած փորձ ռիսկ ունի իր մեջ, բայց մինչև չփորձես, չես իմանա: Հակահրդեհային անվտանգության միջոցներ ձեռնարկեք, և կարող եք գործել. Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Խեցգետին.Այսօր ինչ – որ նպատակի հասնելու համար ծախսված ջանքերը կարող են հսկայական չափերի հասնել, սակայն դրանից ոչ մի օգուտ չի լինելու: Միգուցե ավելի լավ կլինի, եթե այդ գործն իրականցնելու համար ոչ մի քայլ էլ չանեք:
Առյուծ. Այսօր բոլորը Ձեզ են դիմելու այս կամ այն հարցի վերաբերյալ խորհուրդ հարցնելու համար. որոշ դեպքերում անհասկանալի կմնա, թե ինչու են հենց Ձեզ դիմում որոշակի հարցերով:
Կույս. Այս օրը հնարավոր է սկսեք Ձեր ուժերի հանդեպ անինքնավստահության զգացումով: Զուր եք տանջվում, նույնիսկ եթե Դուք չգիտեք, թե ինչ անել հիմա, Ձեզ մոտ շատ հաջող կստացվեն գեղեցիկ իմպրովիզները:
Կշեռք. Այսօր, ինչ -որ բան ասելուց առաջ, եթե դա կարող է որոշակի հետևանքներ ունենալ հետագայում, մի պահ կանգնեք և մտածեք: Այլապես կարող եք թույլ տալ շատ ծանր սխալ:
Կարիճ. Լուսնի ազդեցության հետևանքով վերջերս դադար չունեիք, իսկ հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել:Այսօր ոչինչ տեղի չի ունենա, իսկ եթե ունենա` Ձեր ակտիվ մասնակցության կարիքը չի լինի:
Աղեղնավոր. Այսօր ռոմանտիկ փոխհարաբերությունները կարող են հասնել գագաթնակետին: Այսօրվա Ձեր պահվածքից շատ բան է կախված: Եղեք զգույշ, բայց ոչ վախեցած:
Այծեղջյուր. Այսօր Ձեր զենքը լինելու է ազնվությունը: Նման մարտավարությունը կօգնի չեզոքացնել ամենաուժեղ հակառակորդին, քանի որ հակադարձելու ուղի նրան չեք թողնելու: Չնայած, դա ոչ բոլոր մարդկանց վրա է ազդում:
Ջրհոս. Այսօր ստիպված եք լինելու լուծել մի խնդիր, որը վաղուց մոռացված էիք համարում, և արդյունքում որպես գոյություն չունեցող: Հնարավոր է ` ստիպված լինեք ոչ այնքան հաճելի աշխատանք կատարել, բայց Դուք այլընտրանք չունեք, և լավ կլինի, որպեսզի դա չհետաձգեք:
Ձկներ. Մի փորձեք այսօր գործել լսելով գիտակցությանը, այլ ենթարկվեք Ձեր գիտակցության մեջ խորը քնած հնագույն ինստինկտներին: Միայն թե մի մոռացեք, որ ճանապարհային երթևեկության կանոններին նրանք ծանոթ չեն: