
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։
Արցախի ԱԳՆ-ն արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի տարածած ապատեղեկատվությանը, գրել է․
«Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», իբրև թե «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»։