
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է։ Նա մահացել է «Embraer» ինքնաթիռի կործանման հետևանքով։ Լուրը հաստատել է ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, թե շփվել է «Վագների» ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել էին Պրիգոժինի մահը։