Երեքշաբթի օրվա անակնկալ իրադարձություններից եւ հանգուցալուծումներից հետո երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումներն ընթանում էին խիստ սակավամարդ կազմով. հանրապետականներն առհասարակ չկային, ԲՀԿ-ականներ նույնպես, բացառությամբ Վարդան Բոստանջյանի եւ Վահագն Մախսուդյանի, իսկ բացը հիմնականում լրացվում էր կառավարության անդամների, մարզպետերի, ՀՅԴ-ականների եւ «Ժառանգության» պատգամավորների հաշվին: Երեկ ՏԻ մարմիններին բյուջետային հատկացումներին վերաբերող քննարկմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին փոխարինում էր տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՍԱԿԱՎԱՄԱՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ