Հնդկաստանի քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, որը ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս