ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր բնակարան և տարեկան 18 մլն եկամուտ․ Սյունիքի մարզպետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի  մարտի 3-ին։ Մինչ մարզպետ դառնալը, 2017-2018 թվականներին, Ճամբարակի համայնքապետարանում եղել է համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։ Նախկինում Կալավանի համայնքապետարանում աշխատակազմի քարտուղար Ղուկասյանը՝ վարչապետ Փաշինյանի սիրելի խորհրդականը, 3 տարի աշխատելով նրա կողքին, հայրենի գյուղ տեղափոխվելու փոխարեն դարձավ Սյունիքի մարզպետ։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա, հայտարարագրել է գրեթե 30 մլն դրամ արժողությամբ հիփոթեքով ձեռք բերված բնակարան։ Մարզպետը որևէ անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 661 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 300 հազար դրամ, նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են՝ 18 մլն 130 հազար դրամ, որից 6 մլն 573 հազարը՝ աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից, իսկ 9 մլն 501 հազար դրամը՝  ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկից։ Մարզպետ Ղուկասյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 55 հազար դրամ գումար՝ որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մարման համար։ Մեկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 600 հազար դրամ։

Նրա կինը՝ Աստղիկ Ղուկասյանը, ևս որևէ անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն նրա բանկային դրամական միջոցները կազմել են 1 մլն 119 հազար դրամ։ Մարզպետի կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 600 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 189 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Ղուկասյանին ՔՊ-ականները մարզպետ դառնալուց հետո լավ չեն ընդունել, կուսակցության սյունիքյան թևը որևէ կերպ չի ընկալել, թե ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել Սյունիքի մարզի համար:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս