
Բժիշկ Նատալյա Ժովտանը news.ru-ի հետ զրույցում պատմել է, որ թեփը կարող է լինել փսորիազի նշան:
«Հորմոնային խախտումները և նյութափոխանակության խանգարումները, որոնք առաջանում են հղիության կամ դեղահաբերի ընդունման ժամանակ, կամ էլ վիրուսային հիվանդությունները հանդիսանում են թեփի առաջացման պատճառ` մազերի ոչ ճիշտ խնամքի ֆոնին», – ընդգծել է նա:
Նատալյան նաև ընդգծել է, որ թեփը կարող է շատանալ սենյակում չափից ավելի չոր օդի առկայության պայմաններում: