Անանուխ. օրգանիզմի համար վնասներն ու օգուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անանուխը ոչ միայն ունի հաճելի հոտ, այլ նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այդ մասին մանրամասը պատմել է դիետոլոգ Ալեքսեյ Կաբանովը:

Անանուխի օգուտներն առողջության համար

Անանուխն ունի հարուստ բաղադրություն: Նրա տերևներում պարունակվում են` վիտամին B, D, E, PP, ֆոսֆոր, երկաթ, մագնիում: Առանձնահատուկ գնահատականի է արժանի եթերային յուղը և պարունակվող մենթոլը, որը լայնորեն կիրառվում է օծանելիքի արտադրության, կոսմետոլոգիայի, սննդի և դեղի արտադրության ոլորտում:

Անանուխը կարող է օգնել այն դեպքում, երբ ունեք սրտխառնոց, սննդային թունավորում, գլխացավ, ատամնացավ, անգամ այրվածների դեպքում: Բացի այդ, անանուխի հոտն օգնում է կենտրոնանալ, հանել սթրեսը և լավացնել քունը:

Անանուխի օգուտները` կանանց համար

Կանանց համար անանուխն օգնում է`

  • վերացնել այտուցները,
  • նորմալացնել դաշտանային ցիկլը, ազատվել այդ ընթացքում ցավերից,
  • թեթևացնել կլիմաքսի ընթացքում ցավերը,
  • կանացի հիվանդությունների բուժման համար:

Անանուխի օգուտները` տղամարդկանց համար

Անանուխը միանշանակ օգտակար է նաև տղամարդկանց համար: Եվ այս դեպքում խոսքը չի գնում միայն արյան շրջանառության մասին: Բանն այն է, որ հորմոնային ֆոնի պատճառով տղամարդիկ ավելի են հակված սրտի հիվանդություններ ձեռք բերել: Իսկ անանուխը կարող է օգնել նաև այս դեպքում:

Երեխաների վրա անանուխն ավելի հանգստացնող ազդեցություն է ունենում, նաև մտավոր ծանրաբեռնվածության պարագայում: Նաև անանուխն օգնում է սրտխառնոցի և գլխացավերի ժամանակ: Սակայն 3 տարեկանից հետո նոր երեխաներին կարող եք անանուխ տալ:

Այսքան դրական ազդեցությունների ֆոնին անանուխը նաև բացասական ազդեցություն ունի: Այսպիսով, որոնք են անանուխի վնասակար կողմերը:

Եթե ալերգիա ունեք, ապա պետք է զգույշ լինեք: Նաև անանուխ օգտագործել խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում:

Ավելի օգտակար է այն անանուխը, որն ունի թարմ տերևներ, իսկ այն կարող եք պահել թարմ ջրում:




Լրահոս