
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է`
Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը ՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի:
Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից: Այս համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք: Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթև համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը: Պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո: Առայժմ, սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները: Ենթադրվում է, սակայն, որ դրանք պետք է տեղի ունենան այս տարվա ընթացքներում: Կառավարությունը, ի դեպ, առայժմ չի կողմնորոշվել նաև, թե կոնկրետ ինչ հայեցակարգ դնել համայնքների խոշորացման հիմքում. գոյություն ունի երեք տարբերակ, որոնցից մեկի համաձայն համայնքներ կդառնան ԽՍՀՄ նախկին շրջանները ՝ իրենց շրջկենտրոններով:
Շարունակությունը «Հայկական Ժամանակ» -ի այսօրվա համարում