Ալեն Սիմոնյանը մեծ պատվիրակությամբ կմեկնի Դուբլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-30-ը մեծ պատվիրակությամբ կմեկնի Իռլանդիա՝ Դուբլին:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատվիրակության կազմում 11 հոգի են ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։  Պատվիրակության կազմում Դուբլին կմեկնեն նաև մեծ թվով ԱԺ աշխատակիցներ:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դուբլին կմեկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս